Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Ա․ Հովհաննիսյանի 28/03/2024 թվականի թիվ Ք-4815 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոց 7/4 հասցեում գտնվող, 03-001-0033-0109 կադաստրային ծածկագրով 0,00181հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոց 7/2 հասցեում գտնվող, 03-001-0033-0103 կադաստրային ծածկագրով 0,00641հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Արևհատ Խաչիկի Հովհաննիսյանին /ծնված 30/04/1965 թվականին/՝ գործունեությունն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 201 000 /երկու հարյուր մեկ հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |