Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագնու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ԷՅՋԻՋԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Ղանդիլյանի 27.01.2025 թվականի թիվ Տ-1025 հայտը՝ որոշում եմ.
1. «ԷՅՋԻՋԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում ժամը 24:00-ից հետո Արտաշատ համայնքի Դվին գյուղի Արշակունյաց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մանրածախ առևտրի կետում սեղմված բնական գազի վաճառքի իրականացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: