Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Իվան Հարությունյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 08.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/247/5519-25 դիմումը, որոշում եմ․
1.Իվան Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Երիտասարդական փողոց 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-051-0030-0009 կադաստրային ծածկագրով հողամասում՝ գոյություն ունեցող տնտեսական շինության և ծածկի վերակառուցման, կից շինության կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Իվան Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: