Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԱՎԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան վարչական բնակավայրի տարածքում Հրազդան-Արաքսի կոպճային ավազների երևակման սահմաններում 2024-2025 թթ ընթացքում ընդերքի երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |