Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Ֆրունզե Արամայիսի Սայադյանի 10.01.2025թ. թիվ Ք-244 դիմումը, որոշում եմ․
1. Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415151043 /Արտաշատ քաղաքի գույքահարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից փոխադրամիջոցների համար/ գանձապետական հաշվեհամարից 44633 /քառասունչորս հազար վեց հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամը փոխանցելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: