Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (բանալի՝ 233411, ծածկագիր՝ 03352PXR5KRD) և Ե․Նահապետյանի լ/ա Գ․ Մարտիրոսյանի 26/06/2025 թվականի Ք-8108 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող, 03-077-0003-0042 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ոստան, Պ. Սևակի փողոց, 152 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ե․ Նահապետյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։