Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով 05․12․2022 թվականին Արման Վարդանյանի թիվ Վ-7990 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով՝ գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Արտաշատ համայնքի, Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր՝ Արման Սերյոժայի Վարդանյանին /ծնված 10․01․1984 թվականին/:
2. Հողամասերի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2023 թվականի ընթացքում: |