Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի և Վարազդատ Սողոմոնյանի միջև 2011 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 20-ի թիվ Ե-1428 գրությունը և Սամվել Հարությունյանի 2024 թվականի մայիսի 29-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 47/7 հասցեում գտնվող 48 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 31072019-03-0085) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2011 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 98 742 /իննսունութ հազար յոթ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 229 700 /երկու հարյուր քսանինը հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 70 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 01-ից։ |