Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով Վաղարշակ Մամրեյանի դիմումը (թիվ Ք-12722, 12.09.2024թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Վաղարշակ Մամրեյանին, Աննա Մամրեյանին, Լիլիթ Մամրեյանին և Գեղամ Մամրեյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 03-001-0428-0012 կադաստրային ծածկագրով 0,10583 հա հողամասը, 03-001-0428-0011 կադաստրային ծածկագրով 0,16724 հա հողամասը, 03-001-0434-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0,28097 հա և 0,06596 հա հողակտորները ցածրարժեք՝ վարելահող հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր՝ դեղձ) հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի՝ հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 2(երկու) տարի։
4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։