Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 02/09/2025թ․ Ե-186 գրությամբ ներկայացված գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ ք․ Կ․ Մարքսի փողոց 18/6 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ համայնքի Արտաշատ ք․ Կ․ Մարքսի փողոց 18/6 հասցեում գտնվող՝ 03-001-0057-0303 կադաստրային ծածկագրով, 0․0152 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 12746 000 /տասներկու միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ:
3․ Սահմանել, որ հողամասի աճուրդը մասնակից չլինելու հիմքով չկայանալու դեպքում <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա են կիրառման <<Հրապարակային սակարկույթյունների մասին>> օրենքի 15-րդ հոդվածի դրույթները։
4.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |