Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Տիգրան Դավիթ Մանուկյանի /ծնված 06.05.2022 թվականին/ նկատմամբ սահմանել տեղական վճարների գծով արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դպրոց հաճախելը: 2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |