Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի ««ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» N 206-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում «երկրաբանահետախուզական» բառը փոխարինել «երկրաբանական ուսումնասիրության» բառերով։
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |