Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Մելանյա Օհանյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 23.07.2025 թվականի ՃՀԱ/235/25914-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Մելանյա Օհանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 43/6 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով պատկանող՝ 03-001-0033-0120 կադաստրային ծածկագրով հողամասում գովազդային վահանակի տեղադրման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Մելանյա Օհանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: