Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15․3-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի «Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը / ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 182-Ա որոշման հավելվածի 1-ին կետի մեջ «50 մետր հեռավորության վրա» թվերը և բառերը փոխարինել «400 մետր հեռավորության վրա» թվերով և բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։
|