Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Ա.Սեդրակյանին 27.06.2022 թվականի թիվ Ս-4004 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի վարչական տարածքում գտնվող 03-026-0124-0018 կադաստրային ծածկագրով, Արծրունի Սեդրակյանինն սեփականության իրավունքով պատկանող 0.2765հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով: 2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |