Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Զաքարյանի 31/01/2024 թվականի Ք-1910 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Արգիշտի Արայի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 03-045-0106-0053 կադաստրային ծածկագրով 0,4749հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |