Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, 03-001-0010-0015 կադաստրային ծածկագրվ անշարժ գույքի սեփականատերեր՝ Չինար Մանուկի Մանուկյանը և Աննա Իսահակի Հակոբյանը հատկացված 0,03 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում են 0,02946 հա մակերեսով հողամաս և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (ծածկագիր՝ 03011ARJHNGX) և Ա․ Հակոբյանի 08/07/2025 թվականի թիվ Ք-8636 դիմումը, ինչպես նաև այն, որ նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին ինչպես նաև բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի 03-001-0010-0015 կադաստրային ծածկագրով 0․0,02946 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ շինությունների հատակագծի բնակելի տուն գործառնական նշանակության շինության նկատմամբ օրենքի ուժով վերականգնել Չինար Մանուկի Մանուկյանի (ծնված՝ 1942թ․), Աննա Իսահակի Հակոբյանի (ծնված` 22/09/1973թ․) սեփականության իրավունքը:
2․0,02946 հա մակերեսով հողամասի սահմանները որոշվում են Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
3․0,02946 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
4․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, 03-001-0010-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Արտաշատ ք․, Ա. Խաչատրյան փողոց, 18/1 բնակելի տուն։
5․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․ Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
6․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաք Ա․ Խաչատրյան 18ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին» N 3557-Ա որոշումը։
7․Սույն որոշման կատարումը հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ` Ա․Ավետիսյանին։
8․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրը։