Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Մարիամ Անտոնյանի 28.10.2024 թվականի թիվ ՇԹԴ/232/1897-24 դիմումը, որոշում եմ․
1.Մարիամ Անտոնյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0020-0044 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Մարիամ Անտոնյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: