Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի ՀանրապետությանԱրարատիմարզիԱրտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը`համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Սույն որոշման թիվ 2 հավելվածը` համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոնների և քաղաքացիական աշխատանք ու տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների մասով ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4.Սույն որոշման թիվ 1 հավելվածը և թիվ 2 հավելվածը` համայնքային ծառայության պաշտոնների մասով հաստատված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընդունած համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
5.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 12-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|