Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտյոմ Միքաելյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 13.10.2025 թվականի ՃՀԱ/226/34330-25 հայտը՝ որոշում եմ․
1․Նաիրի Միքայելյանին, Արթուր Միքաելյանին և Արտյոմ Միքաելյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի Զորավար Անդրանիկի փողոց 20/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-032-0003-0021 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և քարե պարսպի նախագծի փոփոխություն՝ նկուղային մասով բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արտյոմ Միքայելյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: