Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, 03-027-0103-0005 կադաստրային ծածկագրով 23,7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասը մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 190000 (հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասերի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |