Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Լուսինե Գրիգորյանի միջև 22․08․2014 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 11․03․2024 թվականի թիվ Ե-1183 գրությունը և Պետիկ Սարդարյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոց թիվ 68/5 հասցեում գտնվող 8․4 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 23032018-03-0037) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 22․08․2014 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 14820 /տասնչորս հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |