Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով, ուսումնասիրելով Ռաֆիկ Եփրեմյանի՝ 29.01.2024թ․ Ք-1759 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-059-0268-0030 կադաստրային ծածկագրով 0,06058 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0268-0008 կադաստրային ծածկագրով 0,39 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ռաֆիկ Եփրեմյանին:
2. Հողամասի օտարման գինը կազմում է 122 221 ( մեկ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100%-իչափով):
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |