Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Էդգար Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արշավիր Գրիգորյանի 16.04.2025 թվականի ՃՀԱ/239/14148-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Էդգար Հովհաննիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Մայիսյան փողոց 98 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0032-0007 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, պարսպի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Էդգար Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: