Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 237437, /ծածկագիր՝ 03032JCBRLPP, 030327BWBCPK/ և Ս․Վարդանյանի լ/ա Ա․Վարդանյանի 23/04/2025 թվականի Ք-5367 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող, Սուրիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-007-0020-0029 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,04520հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ազատավան, Ե. Չարենցի փողոց, 36 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․03480հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ազատավան, Ե. Չարենցի փողոց, 36/1 հողամաս։
2․Ս․Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։