Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքայի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող մի շարք սաների նկատմամբ սահմանել տեղական վճարների գծով արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ համաձայն հավելվածի: 2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում 2025 թվականի օգոստոսի 20-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |