Ռիմա Տեր-Պետրոսյանը (Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Բաղրամյան, Հակոբյան փ․, տուն 26)՝ լինելով հարկ վճարող սուբյեկտ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ և 38-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր: Ռիմա Տեր-Պետրոսյանին ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է համայնքապետարան, որի հիմքով գործի վարույթը կասեցվել է: Ռիմա Տեր-Պետրոսյանը չի հայտնաբերվել, այսինքն՝ չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասին «ե1» ենթակետի համաձայն՝ գործի վարույթը կարճվում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասին «ե1» ենթակետով` որոշում եմ.
1.Ռիմա Տեր-Պետրոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։