Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 900005016010 հաշվեհամարին, հայցադիմումի ներկայացման համար, որպես պետական տուրք, վճարել 10․000 /տասը հազար / ՀՀ դրամ գումար։
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին՝ 3-օրյա ժամկետում կատարել համապատասխան վճարումը։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։