Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի՝ «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրս գրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանի հավելվածի 13-րդ կետը, «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վերգինե Հովհաննիսյանի 03.04.2024 թվականի թիվ Պ-5066 գրությունը և կից ներկայացված եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ին դուրս գրել գրքային ֆոնդում առկա օգտագործման համար ոչ պիտանի 11 394 հատ գիրք:
2.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշմամբ հաստատված գույքացուցակի (այսուհետ գույքացուցակ) 12.14-րդ հավելվածի 58-րդ տողում կատարված փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: