Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Ս․ Սարգսյանի 03/12/2024 թվականի N ՃՀԱ/250/7918-24 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Սամվել Ծերունի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 1,4504հա մակերեսով, 03-059-0338-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության /հողատեսքը խաղող և վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսության կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելուն հաջորդող օրվանից: |