Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումը Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշումը և ուսումնասիրելով Էլուշ Արևյանի լ/ա Մ․Առաքելյանի 31/07/2025 թվականի թիվ Ք-9697 դիմումը՝ որոշում եմ․
․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 28 հասցեում գտնվող, Էլուշ Մամիկոնի Արևյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0156-0117 կադաստրային ծածկագրով 0.22618հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի։
2.Է․Արևյանը 0,22618 հա հողամասի գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 256180 /երկու հարյուր հիսունվեց հազար մեկ հարյուր ութսուն / ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /2261,8քմ x 100 դրամ= 226180ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3.0.22618հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ.Հովակիմյանին:
6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։