Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) հավելվածի 19-րդ և 28-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արտաշատ համայնքի միջև կնքված 22.07.2024թ. N 225-24 պայմանագիրը և դրա անբաժանելի մաս հանդիսացող 10.09.2024թ. N 464-24 համաձայնագիրը, Արտաշատ համայնքի ղեկավարի 01.07.2024թ. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում մոնիթորինգ իրականացնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 263 կարգադրությունը և հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմված 02.07.2024թ. N 1, N 2 և N 4 արձանագրությունները՝ որոշում եմ.
1.Հանձնաժողովի անդամներ՝ համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանին և Բուրաստան բնակավայրի վարչական ղեկավար Վահագն Թարվերդյանին Բուրաստան գյուղում 71,0204 հա ընդհանուր մակերեսով հողատարածքներում մոնիթորինգ իրականացնելու համար՝ Արտաշատի համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցված 219,584 ՀՀ դրամից հատկացնել 76000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին՝ 38000 ՀՀ դրամ։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանին՝ հաձնաժողովի անդամներ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյանին, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Արսեն Ղազարյանին և աշխատակազմի ցրիչ Մկրտիչ Զուռնաչյանին հատկացնել 114000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին՝ 38000 ՀՀ դրամ։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: