Մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանին - իրազեկել մայիսի 28-ին նշվող Հանրապետության տոնի առթիվ համայնքապետարանի կողմից իրականացվող միջոցառման մասին։
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին – օպերատիվ կազմակերպել նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ միջոցառումը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար
- նախապատրաստել պաշտոնական գրություններ Արարատի մարզի փրկարարական վարչություն, Արարատի մարզային վարչության Արտաշատի ոստիկանության բաժին, Արտաշատի բժշկական կենտրոն։
Եկամուտների հաշվառման բաժնի պետ Ռուբեն Ավետիսյան - Հետևողական աշխատանքներ տանել սեփական եկամուտների կատարողականի արդյունքներին,
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին- Հետևողական լինել գյուղատնտեսական աշխատանքներին, ուսումնասիրել ոռոգման ջրի հետ կապված խնդիրները,
Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանին -ամենօրյա հսկողություն իրականացնել փաստաշրջանառության ժամկետների պահպանմանը։
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին - Հսկողություն իրականացնել Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի փողոցներում խճապատման աշխատանքներին։ |