Արտաշատի համայնքապետարանը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 10 հասցեում գտնվող 46.6 քմ մակերեսով բնակարանն Արտաշատի քաղաքապետի 05.11.2010 թվականի թիվ 561 որոշմամբ անհատույց օգտագործման բնակվելու իրավունքով հատկացրել էր Արտաշատ համայնքի բնակիչ Սամվել Պարգևի Առաքելյանին, որի հետ 09.11.2010 թվականին կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր: Համայնքի ղեկավարի 12.10.2022 թվականի թիվ 3332-Ա որոշմամբ դադարեցվել է վերոնշյալ պայմանագիրը: Ներկայումս Սամվել Պարգևի Առաքելյանը փաստացի բնակվում է վերը նշված բնակարանում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Սամվել Պարգևի Առաքելյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 27.05.2022 թվականի թիվ Ա-3407 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արտաշատ համայնքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 10 հասցեի 46.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Սամվել Պարգևի Առաքելյանին /նույնականացման քարտ 002760031/ որպես սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնապես հրապարակման հաջորդ օրվանից: |