Ղեկակավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 13-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն տալ, որպեսզի համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցների կիրառման նպատակով համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ, թիվ 105, 109, 103, 101/1, 76/1, 76/2, 70/1, 68, Խանջյան փողոցի թիվ 17, Ներսիսյան փողոցի թիվ, թիվ 9, 7, 3, Արարատյան փողոցի թիվ 5, Արազի փողոցի թիվ, թիվ 1, 5, Երևանյան փողոցի թիվ, թիվ 7, 9, Մարքսի փողոցի թիվ 5, Օգոստոսի 23 փողոց թիվ 21, Շահումյան փողոցի թիվ 14 և Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցի թիվ 45 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, շինարարական աշխատանքների համաֆինանսավորման համար համայնքը հանդես գա որպես այլ ներդրող 491.800.000 /չորս հարյուր իննսունմեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի 10%-ի չափով՝ 49.180.000 /քառասունինը միլիոն հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: