Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «Նազարեթ սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Նազարեթ Նազարեթյանի 23.07.2025 թվականի թիվ Տ-9309 հայտը՝ որոշում եմ.
1․ «Նազարեթ սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող շինության ճակատային մասում 1քմ մակերեսով արտաքին գովազդ տեղադրելու թույտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: