Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Լ․ Հովսեփյանի 23/07/2025 թվականի N ՃՀԱ/234/28442-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում գտնվող, Արարատ Վարդանի Սայադյանինին սեփականության իրավունքով պատկանող 0,12624 հա մակերեսով, 03-016-0113-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարան և քարե պարիսպ կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |