Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան համար 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 12.11.2025 թվականի ՃՀԱ/235/37314-25 հայտը՝ որոշում եմ․
1․«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան համար 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոց 115 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0072-0006 կադաստրային ծածկագրով հողամասում կոյուղու արտաքին ցանցի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան համար 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: