|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հոկտեմբերի 2019 թվականի N 13-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԲԵԼԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով "Գույքահարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հաշվի առնելով Արտաշատ համայնքի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ, բազմազավակ հայր Արման Հակոբյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և ընդառաջելով նրա խնդրանքին. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 13 տան բնակիչ Արման Հակոբյանին տալ շինության գույքահարկի արտոնություն 2 947 /երկու հազար ինը հարյուր քառասունյոթ/ դրամի չափով և հողի հարկի արտոնություն 18 886 /տասնութ հազար ութ հարյուր ութսունվեց/ դրամի չափով, ընդամենը 21 833 /քսանմեկ հազար ութ հարյուր երեսուներեք/ դրամ: |
Կողմ -14 ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԴԵՐՄՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|