Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նելլի Առուշանյանի 11.11.2025 թվականի թիվ Տ-14832 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Նելլի Առուշանյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Պ․Սևակի փողոցի թիվ 92 հասցեում գործող 16քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։