Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Ռաֆիկ Հարությունյանի 01.10.2024թ․ Ք-13632 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-024-0113-0037 կադաստրային ծածկագրով 0.01087 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ բազմամյա տնկարկ (խաղող, 3-րդ կարգ), ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող՝ 03-024-0113-0036 կադաստրային ծածկագրով 0.13265 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ռաֆիկ Հարությունյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 53617 (հիսուներեք հազար վեց հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։