Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ալվարդ Մարգարյանի 31.10.2025 թվականի թիվ Տ-14403 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Ալվարդ Մարգարյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Դեմիրճյան փողոցի թիվ 7 հասցեում գործող 45 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։