Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված, ըստ կազմված հատակագծերի՝ 03-001-0209 կադաստարային ծածկագրով թաղամասից 0,1561 հա մակերեսով հողամասի, 03-001-0026-0039 կադաստրային ծածկագրով 0,00230 հա մակերեսով հողամասի և 03-001-0198-0026 կադաստրային ծածկագրով 0,00702 հա մակերեսով հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի։
2․Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |