Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման N2 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Քարտեզագրման սխալի հետևանքով քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող 03-001-0165-0011 և 03-001-0165-0012 կադաստարային ծածկագրերով հողամասերից ըստ կազմված հատակագծի 0,03598հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի։
2․Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |