Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Զավեն Արզումանյանի 10.07.2025 թվականի թիվ Տ-8780 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Զավեն Արզումանյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 86 հասցեում գործող 25 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։