Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Թենգիս Ալոյանի 04.11.2024 թվականի թիվ ՇԹԴ/243/2122-24 դիմումը, որոշում եմ․
1.Թենգիս Սլոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Գ. Չաուշի փողոց 41 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0114-0019 կադաստրային ծածկագրով հողամասում անասնագոմի, պահակատան և կոյուղահորի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Թենգիս Սլոյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: