Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 255659 /ծածկագիր՝ 03082RET4ZKK/ և Ա․Սիմոնյանի 04/09/2024 թվականի Ք-11493 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արևշատ գյուղում գտնվող, «վկայական 745282» անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արևշատ, Լ. Մխչյան փողոց, 14/5 արվեստանոց։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Սիմոնյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։