Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Մակիչ Սարգսյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 25.06.2025 թվականի ՃՀԱ/245/22799-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Մակիչ Սարգսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Ա․ Բակունցի փողոց 35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-091-0045-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակով երկհարկանի բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Մակիչ Սարգսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: