Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի  ավագանին  որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-059-0232-0010 կադաստրային ծածկագրով 0,16184հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգի ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։ 
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ  դրամ։ 
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: 
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում: 
5.   Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  
   |