Այսօր: Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 922
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4483-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2025 թվականի N 4483-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ՍԱՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1169-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման N25/1238-12001/1-ԱՇ պայմանագիրը և դրան համապատասխան սեպտեմբերի 22-ին կնքված թիվ 2 համաձայնագիրը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1169-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները բավարարող Արտաշատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սաներին պետության կողմից տրվող ծախսերի փոխհատուցման գումարներից ծնողական վճարներին վերաբերող մասը հաշվանցել Արտաշատ համայնքի բյուջեի  09.01․01․51 գործառնական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) 4823 հոդվածից 1 135 464 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամը փոխանցելով համայնքային ենթակայության  նախադպրոցական ուսումնական  հաստատությունների ծառայություններից օգտվելու դիմաց ստացվող (գանձվող) վճարների համապատասխան գանձապետական հաշիվներին 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 10-ը ընկած ժամանակաշրջանի համար ըստ հավելված 1-ի։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.44 Կբ) Հավելված 1
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner